Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Uեռшկան բռնnւթյшն ենթարկված անչափահաս քույրերի հորեղբոր վարույթը Վեդիից տեղափոխվել է Մասիսի քննչական, սա լավ նշան է. փաստաբան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ստանձնել է Վեդիում սեռական բռնության ենթարկված քույրերի հորեղբոր պաշտպանությունը։
«Ընտանիքի կողմից լիազորվել եմ ստանձնելու Վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը։ Քիչ առաջ տեղեկացա, որ վարույթը Վեդիից տեղափոխվում է Մասիսի քննչական։ Սա լավ նշան է։ Հուսով եմ՝ շուտով կտեղափոխվ նաև երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության վարույթը»,- գրել է Մելիքյանը։
Նշենք, որ քույրերի հորեղբայրը դանակահարել էր մանկապիղծներից Դավիթ Այնազյանին ու կտրել էր ականջը Վեդու գլխավոր փողոցում, իսկ երեկ քննիչի հետ փոխադարձ հայհոյախառն զրույցից հետո հարվածել էր ՔԿ աշխատակցի դեմքին։ Նա ձերբակալվել էր։