Վեդիում դպրոցական քույրերի սեռական բռնության դեպքով երկրորդ կասկածյալն էլ կալանավորվեց
Իրավունք
23:13 07/05/2026
Հայաստան

Վեդիում դպրոցական քույրերի սեռական բռնության դեպքով երկրորդ կասկածյալն էլ կալանավորվեց

Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է։ Այդ մասին «Սպուտնիկ Արմենիային» հայտնել են Քննչական կոմիտեից։

Մինչ այդ հայտնել էինք, որ Վեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ երկու ամիս ժամկետով: 

Հիշեցնենք՝ Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով 2 անձ էր ձերբակալվել։ 

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունիցհայտնել էին, որ քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վեդիում դպրոցական քույրերի սեռական բռնության դեպքով երկրորդ կասկածյալն էլ կալանավորվեց