Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայր
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Հատիսի գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայր։ Տեղեկանում ենք Հիսուս Քրիատոսի մոնումենտալ արձան ֆեյսբուքյան էջից;
«Կամավորական այցը յուրահատուկ խորհուրդ ուներ․ նրանք միացել են Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը՝ դառնալով ազգային վերածննդի, միասնականության և ներքին համերաշխության գաղափարը մարմնավորող բացառիկ նախագծի մասնակիցը։
Այս այցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նույնիսկ ամենածանր ցավի միջով անցած մարդիկ իրենց մեջ ուժ են գտնում միավորվելու և ապագայի հանդեպ հավատը պահպանելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: