ՀՀԿ-ն իր ողջ պոտենցիալն ու կարողությունը դնելու է ապահովելու հավաքական ընդդիմության հաջողությունը. Աբրահամյան
Քաղաքական
13:02 08/05/2026
Հայաստան

ՀՀԿ-ն իր ողջ պոտենցիալն ու կարողությունը դնելու է ապահովելու հավաքական ընդդիմության հաջողությունը. Աբրահամյան

«34 տարի առաջ այս օրերին սկսվեց Շուշիի հաղթական օպերացիան, որը նաև հստակ ուղերձ էր հայ ժողովրդից աշխարհին առ այն, որ հայը վախկոտ, պարտվող չէ, նվիրյալների առաջնորդության պարագայում հայը մշտապես հաղթել է»,- խորհրդարանական ճեպազրույցներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, որքան էլ այսօրվա իշխանությունը փորձի հասարակությունը համոզել, որ հայը հաղթելու հնարավորություն չունի, իր զիջողականությունն ու պարտվողականությունը դրանով է պայմանավորված, հայ ժողովրդի պատմության բազմաթիվ դրվագներ ցույց են տվել հայ ժողովրդի պայքարի ոգին և կամքը իր բնօրրանում ապրելու և իր ազատության համար ճակատամարտելու համար։

Խոսելով այսօրվանից մեկնարկող քարոզարշավի մասին՝ Տ.Աբրահամյանն ասաց, որ ՀՀԿ-ն իր ողջ պոտենցիալն ու կարողությունը դնելու է ապահովելու հավաքական ընդդիմության հաջողությունն ընտրական պրոցեսներում։

«ՀՀԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելու որոշումը պետք է դիտարկել այս շրջանակներում։ ՀՀԿ-ն իր մասով անելու է առավելագույնը։ Հավաստիացնում եմ, շատ ու շատ հարցերում մենք այսօր աշխատում ենք շատ ընդդիմադիր ուժերի հետ. ով, որտեղ ունի մեր կարիքը, որ մարզում, բնակավայրում տեսնում են, որ ՀՀԿ-ն կարող է աջակցել խոսքով, ներկայությամբ, նպաստել ընդհանուր հաջողությանը, ՀՀԿ-ն այդ ուժերին օգնում է »,- ընդգծեց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀԿ-ն իր ողջ պոտենցիալն ու կարողությունը դնելու է ապահովելու հավաքական ընդդիմության հաջողությունը. Աբրահամյան