Կարեն Բեքարյանն իր նոր՝ «Միջազգային մատրիցա» գիրքը նվիրել է Բագրատ Սրբազանին, Բաքվում պահվող գերիներին ու ՀՀ-ում պահով քաղբանտարկյալներին
Քաղաքական
15:52 08/05/2026
Հայաստան

Կարեն Բեքարյանն իր նոր՝ «Միջազգային մատրիցա» գիրքը նվիրել է Բագրատ Սրբազանին, Բաքվում պահվող գերիներին ու ՀՀ-ում պահով քաղբանտարկյալներին

Քաղաքագետ, «Հայացք» վերլուծական կենտրոնի Խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանն այսօր ներկայացրեց իր նոր՝ «Միջազգային մատրիցա» գիրքը։

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ գիրքը բաղկացած է  4 բաժնից՝ Հայաստան- միջազգային կազմակերպություններ, այսինքն բազմակողմ դիվանագիտություն, խորհրդարանական դիվանագիտություն, հանրային դիվանագիտություն,  սփյուռք։

«Ամեն բաժնի վերջում ներկայացված է տեսլական՝ ինչ պետք է արվի արագ, բեկումնային առաջընթաց ապահովելու համար»,- ասաց գրքի հեղինակը։

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է գիրքը որպես նվեր ուղարկի կառավարություն, Կ. Բեքարյանն ասաց. «Դժվար, փորձը ցույց է տվել այն, ինչը կոնստրուկտիվ է, կարևոր է  Հայաստանի համար, իրենց օրակարգում այդ ամենը չկա։ Դրա ամենավառ օրինակը Արցախյան հիմնախնդրի էջը շրջելն է, իրական Հայաստան ասված կոնցեպտը։ Դա իրականում մեր երկրի օրակարգերի հետ առնչություն չունի, հետևաբար ինչ հուշել մարդկանց, կամ օգնել, օժանդակել։ Չեմ կարծում, որ որևէ անհրաժեշտություն կա»։

Հեղինակը գիրքը նվիրել է՝ «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին,  ինչպես նաև Երևանում և Բաքվում պահվող բոլոր այն քաղբանտարկյալներին, գերիներին,  պատանդներին, քաղաքական հալածյալներին, ովքեր պայքարել ու պայքարում են հանուն հոգևոր, անվտանգ, արժանապատիվ, արդար Հայաստանի ու Արցախի ներկայի և ապագայի»։

Գիրքը լույս է տեսել «Լույս» հիմնադրամի աջակցությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder