«Լուսավոր Հայաստան»-ն իր նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Երասխից
Քաղաքական
13:51 08/05/2026
Հայաստան

«Լուսավոր Հայաստան»-ն իր նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Երասխից

Լուսավոր Հայաստան կուսակցությունը իր նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Երասխից։ Կուսակցությունից հայտնում են, որ սա պատահական ընտրություն չէ։

«Երասխը Հայաստանի սահմանն է, դիմադրությունը, ինքնիշխանությունը և ապրելու իրավունքը։ Այսօր Երասխը դարձել է նաև այս իշխանությունների կողմից տապալված ինքնիշխանության խորհրդանիշներից մեկը։ Թեպետ գործող իշխանությունը ամենօրյա ռեժիմով խոսում է ինքնիշխանությունից, իրականությունը ցույց է տալիս հակառակը․ երբ Ադրբեջանը թելադրում է, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ կարելի է կառուցել և ինչ՝ ոչ, դա արդեն ինքնիշխանության ճգնաժամ է։

Երասխի մետալուրգիական գործարանի շուրջ տեղի ունեցածը դրա ամենավառ օրինակներից է․ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության տարածքում կառուցվող հայկական գործարանը դարձավ արտաքին ճնշումների և իշխանության անգործության հերթական դեպքը։ Որովհետև ինքնիշխանությունը հայտարարություններով չի չափվում։

Ինքնիշխանությունը պետության կարողությունն է՝ սեփական սահմաններում սեփական որոշումները կայացնելու՝ առանց արտաքին թելադրանքի։ Լուսավոր Հայաստանը իր քարոզարշավը սկսում է հենց այնտեղից, որտեղ ինքնիշխանությունը պետք է ոչ թե հռչակել, այլ պաշտպանել»,-հայտնում են կուսակցությունից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Լուսավոր Հայաստան»-ն իր նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Երասխից