Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Անհայտ անձինք պատանդներ են վերցրել Գերմանիայի արևմուտքում գտնվող բանկի մասնաճյուղում
Ուրբաթ՝ մայիսի 8-ին, անհայտ անձինք պատանդներ են վերցրել Գերմանիայի արևմտյան Զինցիգ քաղաքի Ֆոլքսբանկի մասնաճյուղում: Ոստիկանությունը շրջափակել է քաղաքի կենտրոնը, և լայնածավալ գործողություն է ընթանում, այդ թվում՝ ուղղաթիռի օգտագործմամաբ:
Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզաբանել են, որ պատանդների մասին հաղորդվել է ժամը 9-ին: Բանկում գտնվող մարդկանց թիվը չի հրապարակվել: Հայտնի է միայն, որ եղել են մի քանի հարձակվողներ և պատանդներ, այդ թվում՝ ինկասացիայի մեքենայի վարորդը: «Իրավիճակն այժմ կայուն է», - հայտարարել է ոստիկանության խոսնակը:
Շրջափակված տարածքում գտնվող բնակիչներին արգելվում է դուրս գալ իրենց տներից: Գրում է DW-ն։
Չի հաղորդվել, թե՛ արդյոք հարձակվողները զինված էին, և թե՛ հարձակման հետևանքով վիրավորներ կան: Ոստիկանությունը նաև չի մեկնաբանում հարձակվողների կողմից տեղեկատվությունից օգտվելը կանխելու իրենց հաջորդ քայլերի մասին: «Մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը առաջիկա րոպեների և ժամերի ընթացքում», - ընդգծել է իրավապահ մարմինների խոսնակը:
Շրջափակված տարածքում գտնվող բնակիչներին արգելվում է դուրս գալ իրենց տներից: Քաղաքի մյուս թաղամասերի բնակիչների համար վտանգ չկա, հավելել է նա: Ոստիկանությունը, ինչպես սպասվում է, ավելի ուշ կներկայացնի միջադեպի վերաբերյալ մանրամասն զեկույց։