ՌԴ դեսպան. Պաշտոնական հայտարարությանն ավելացնելու որևէ բան չունեմ
Քաղաքական
10:45 09/05/2026
Հայաստան

ՌԴ դեսպան. Պաշտոնական հայտարարությանն ավելացնելու որևէ բան չունեմ

«Այսօր սուրբ օր է, Ռուսաստանը, Հայաստանը, Խորհրդային միության անդամ մյուս երկրները հաղթանակ տարան ֆաշիզմի ու միլիտարիզացիայի դեմ։ Այն, ինչ այսօր կատարվում է աշխարհում, փաստում է, որ 1945 թվականին կատարվածի արդիականությունը պահպանվում է »,-Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Դեսպանի խոսքով, հաղթանակից քաղած դասերը կարևոր են, այն թույլ տվեց ապրել խաղաղ, արժանապատիվ։

Դեսպանին ուրախացրել է փաստը, որ Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակը հարգելու են գալիս շատ երիտարսարդներ, դա վկայում է այն մասին, որ հիշողության փոխանցումը կատարվումէ  արդյունավետ կերպով․

Լրագրողները դեսպանինհարց ուղղեցին նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Դեսպանն ասաց, արդեն հայտարարություն հնչել է, դրան ավելացնելու որևէ բան չունի։

«Մեկ անգամ ևս ավելացնեմ, որ նախարարության պաշտոնական հայտարարությանն ավելացնելու որևէ բան չունեմ»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՌԴ դեսպան. Պաշտոնական հայտարարությանն ավելացնելու որևէ բան չունեմ