Երկրաշարժը զգացել են Լոռու երկու գյուղերում
Հասարակություն
11:35 09/05/2026
Հայաստան

Երկրաշարժը զգացել են Լոռու երկու գյուղերում

Մայիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 08:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04։58-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 40.87⁰ և արևելյան երկայնության 44․32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1․8 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Արևաշող և Քարաձոր գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երկրաշարժը զգացել են Լոռու երկու գյուղերում