Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ունենալու ենք ուժեղ Հայաստան և բոլորս մեր գյուղերում և քաղաքներում ապրելու ենք արժանապատիվ. Անդրանիկ Գևորգյան
«Ուժեղ Հայաստանի թիմը Գյուլագարակ գյուղում է։ Հավատացած եղեք՝ հունիսի 7-ին ունենալու ենք ուժեղ Հայաստան, ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ»,- երթի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Անդրանիկ Գևորգյանը։
Նա հայտարարեց, որ ժողովուրդը չպետք է կասկած ունենա, որ Սամվել Կարապետյանը Հայաստանը կդարձնի ուժեղ, նաև՝ գյուղրը։
«Ինչքան էլ ներկայիս իշխանությունները փորձեն ճնշումներ գործադրելով և վախեցնելով կանգնեցնել մեր ընթացքը՝ չի ստացվելու, հավատացեք՝ մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան և բոլորս մեր գյուղերում և քաղաքներում ապրելու ենք արժանապատիվ»,-ասաց Գևորգյանը։