Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ամենօրյա ռեժիմով բոլորս լսվում ենք կամ հսկվում ազգային անվտանգության ծառայությունների կողմից. Ռոման Երիցյան
«Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները, որոնք, ըստ իրենց, իբրև թե վերաբերում են ընտրակաշառքներին»,-Ֆեյսբուքյան եթերում ասաց արցախից բռնագաղթած փաստաբան Ռոման Երիցյանը։
Նշելով, որ այդ ձայանգրություններում լսվում էն մարդկանց հեռախոսզարույցներ՝ Երիցյանն ասաց, որ մարդիկ զրկված են անձնական կյանքի կամ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունից։
«Ամենօրյա ռեժիմով բոլորս լսվում ենք կամ հսկվում, վերահսկվում ենք ազգային անվտանգության կամ օպերատիվ այլ ծառայությունների կողմից և զրկված ենք որևէ գաղտնիքի կիսվելու հնարավորությունից, կամ մեր ընկերոջ հետ խոսելու, ծնողների հետ ինչ-որ մի հարցի շուրջ կիսվելու հնարավորությունից»,- ասաց Երիցյանը։