«Opel Zafira»-ն կիսակողաշրջված հայտնվել է դաշտում. 4 վիրավորների մեջ կա երեխա
Հասարակություն
16:46 10/05/2026
Հայաստան

«Opel Zafira»-ն կիսակողաշրջված հայտնվել է դաշտում. 4 վիրավորների մեջ կա երեխա

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 70-ամյա Ռուբեն Ն.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Դրախտիկ-Ճամբարակ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Պերեվալներ» հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել դաշտում։

  «Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը երեխա է, տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանել է Ճամբարակի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։ Ավտոմեքենայում եղել են 6 հոգի, սակայն հիվանդանոց են տեղափոխվել 4-ը, և բոլորը ընտանիքի անդամներ են։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,-ասվում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder