Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ո՞վ ես դու, որ անարգես գերեզմաններում հանգչող մեր հազարավոր քաջերի հիշատակը. Թաթոյանը՝ Փաշինյանին
«Ով ես դու, որ անարգես գերեզմաններում հանգչող մեր հազարավոր քաջերի՝ տղամարդկանց, կանանց հիշատակը, անհայտ կորած զինվորների, նրանց ընտանիքների պատիվը»,- ֆեյսբուքյան եթերում ասաց «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, երբ նա քարոզարշավի ժամանակ ասել էր. «Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար»։
Նա հարցրեց, թե իրականում ո՞ր երկրի շահերն է պաշտպանում Նիկոլ Փաշինյանը։
«Երբ ես քեզ ասացի Ալիևի տասովչիկ, հիմա ես հասկանում եմ, որ այդ ասվածը շատ մեղմ էր, դու դրանից ավելի ցածր ես ու բարոյազուրկ»,- ասաց Թաթոյանը և բացատրեց, որ Արցախյան շարժումն այն մասին է, որ 1988-ին հայ ժողովորդը որոշեց, որ չպետք է կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ժամանակ;