Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եկեք բոլորս միասին այնպես անենք, որ այս մարդուն հնարավորություն տանք, որ նա բարելավի մեր կյանքը. Նարեկ Կարապետյան
«Եղեգնաձորում չկա աշխատանք։ Եղեգնաձորը և նրա գյուղերը Հայաստանի ամենաաղքատ գյուղերն են՚ Վայեոց Ձորում աղքատությունն աճում է»,-Եղեգնաձորում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ երկրին պետք է առաջնորդ, որը գիտի, թե ինչպես լավ կյանք ապահովի։
«Եկեք բոլորս միասին այնպես անենք, որ այս մարդուն հնարավորություն տանք, որ նա բարելավի մեր կյանքը՝ Շատինից բռնած՝ Արենիից վերջացրած, ամբողջ Վայոց Ձորում՝ գյուղերով։ Բոլոր գյուղերն ունենան աշխատանք, որ չգնանք Մալիշկա, տեսնենք, որ մարդիկ ո՛չ բերքն են կարողանում վաճառել, ո՛չ իրենց աշխատանքը, գործ չունեն։ Որ չփակվեն այնտեղի գործարանները, որ գործ ունենան։ Այս մարդը կարողանալու է դա ապահովել, որովհետև նա ամենաշատը դա է արել աշխարհում»,-ասաց Նարեկ Կարապետյանը ցույց տալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի լուսանկարը։
Նա կոչ արեց բոլորով փոխել Հայաստանի խեղճ վիճակը, որ ունենանք նորմալ ուժեղ երկիր, ուժեղ առաջնորդով, որպեսզի ազգը լավ ապրի։