Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թրամփը պատրաստվում է մերժել ԱՄՆ-ի խաղաղության առաջարկի վերաբերյալ Իրանի պատասխանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մերժել Վաշինգտոնի խաղաղության առաջարկին Իրանի պատասխանը։ Նման լուր է տարածել Axios-ը։
«Նախագահ Թրամփը կիրակի օրը Axios-ի հետ կարճատև հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ մերժելու է պատերազմը դադարեցնելու վերջին նախագծի համաձայնագրին Իրանի պատասխանը»,-նշվում է հոդվածում։
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ Իրանի պատասխանը քննարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցի ժամանակ։
«Ինձ դուր չի գալիս նրանց նամակը։ Այն անտեղի է։ Ինձ դուր չի գալիս նրանց պատասխանը»,- Թրամփի խոսքերը մեջբերում է պարբերականը։
Նախորդ երեկոյան ԱՄՆ նախագահը հակամարտության կարգավորման առաջարկին Իրանի արձագանքը անվանել էր բացարձակապես անընդունելի։
Կիրակի օրը IRNA-ն հաղորդել է, որ Իրանը ներկայացրել է Պակիստանի կողմից ԱՄՆ-ի հակամարտությանը վերջ դնելու ԱՄՆ-ի առաջարկին պատասխան։ ISNA-ի տվյալներով՝ փաստաթուղթը կենտրոնանում է պատերազմի ավարտի և Պարսից ծոցում ու Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման վրա։
Մայիսի 3-ին ԱՄՆ-ն Պակիստանին էր ուղարկել Իրանի առաջարկին 14 կետից բաղկացած պատասխան։