Ինչ-որ քմահաճույքներով բանտային ոլորտը մնացել է առանց հոգևոր խնամքի. Հայր Ռուբեն
Հասարակություն
14:07 11/05/2026
Հայաստան

Ինչ-որ քմահաճույքներով բանտային ոլորտը մնացել է առանց հոգևոր խնամքի. Հայր Ռուբեն

«Որքան ինձ է հայտնի, այս պահին նույնիսկ այն հոգևորականները, որոնց հետ պայմանագրեր են կնքել, չեն այցելում քրեակատարողական հիմնարկներ, հետևապես  Հայաստանի տարածքում բանտային ոլորտը մնացել է առանց հոգևոր խնամքի»,- ասուլիսում ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Հայր Սուրբն ընդգծեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հոգևոր ծառայություն չի իրականացնում ՔԿՀ-ներում հայտնի պատճառներով. «Սա թող իմանան ՔԿՀ-ների աշխատողները, ազատարկվածները»։

Ռուբեն վարդապետ Զարգարյանը նշեց, որ անհատների հետ կնքված այդ պայմանագրերի շրջանակում էլ այս պահին չկա այց։

«Սա նաև այսօրվա իշխանությունների ու այն պետական կառույցների բնութագիրն է, որոնք, շրջանցելով իրենց լիազորություններն ու պարտականությունները Սահմանադրությամբ, օրենքներով, կատարում են հրամանները։ Քրեակատարողական ծառայությունը պետական կառույց է, կուսակցության կառույց չէ, որտեղ եկեղեցին վերջին 12 տարվա ընթացքում գործել է պայմանագրով, դրանից առաջ՝ բանավոր պայմանավորվածությամբ։ ՔԿՀ-ներում հոգևոր ծառայության  համար մենք ամբողջությամբ պարտական ենք այսօրվա Ամենայն Հայոց Հարապետին։

Անկախանալուց հետ ինքն է  ձեռարկել քահանայի այց նախ «Կոշ» ՔԿՀ, ապա մյուս ՔԿՀ-ներ։ Հոգևոր ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում մեծագույն նպաստ է պետությանը, հասարակությանը, ժողովրդին։ Իսկ հիմա ինչ-որ քմահաճույքներով պետական այդ կառույցը մնացել է առանց հոգևոր սպասարկման, հոգևոր խնամքի»,- ասաց Հայր Ռուբենը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչ-որ քմահաճույքներով բանտային ոլորտը մնացել է առանց հոգևոր խնամքի. Հայր Ռուբեն