Բոլորս իրար հետ պետք է փոխենք Հայաստանի այս խեղճ վիճակը. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
12:42 12/05/2026
Հայաստան

Բոլորս իրար հետ պետք է փոխենք Հայաստանի այս խեղճ վիճակը. Նարեկ Կարապետյան

«Եղեգնաձորում չկա աշխատանք։ Եղեգնաձորն ու հարակից գյուղերը Հայաստանի ամենաաղքատ գյուղերն են»,-երեկ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Նա նշել է, որ աղքատությունը Վայոց Ձորի մարզում աճում է, դրա համար պետք է առաջնորդ, որը գիտի, թե ինչպես լավ կյանք ապահովի։

«Բոլորս իրար հետ պետք է փոխենք Հայաստանի այս խեղճ վիճակը, որ ունենանք ուժեղ առաջնորդով երկիր, որ մեր ազգը լավ ապրի»,-ասել է Կարապետյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բոլորս իրար հետ պետք է փոխենք Հայաստանի այս խեղճ վիճակը. Նարեկ Կարապետյան