Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երբ հայտնի կլինեն բուհերի ընդունելության քննության օրերը և քանի դիմորդ է հայտագրվել
Բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի հայտագրման վերջնաժամկետն ավարտվել է մայիսի 10-ին։ Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը Panorama.am-ին ասաց, որ այժմ ամփոփվում են արդյունքները՝ պարզելու, թե որ առարկայից քանի դիմորդ է մասնակցելու քննության։ Իսկ քննության օրերը հայտնի կդառնան արդեն ամսվա վերջին։ Նա հայտնեց, որ միասնական քննությունները կկայանան հունիսին, կլինի վեց քննական օր՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին։
«Մայիսի 10-ին ժամը 18.00-ին դրությամբ հայտագրվել է 16 հազար 426 դիմորդ, նրանցից 15 հազար 797-ն է բուհ դիմում, այսինքն նշել են և բուհը, և մասնագիտությունը, մոտ 900 դիմորդ, ամենայն հավանականությամբ, մտադիր են մասնակցել աշնանը հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին կամ գուցե դիմում են միջպետական համաձայնագրերով բուհեր, որոնք ընդունում են մեր գնահատականը, բայց մրցույթն իրենք են անցկացնում»,- ասաց Խ. Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ բուհերի ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել էր 12 հազար 447 դիմորդ։