«Հրապարակ». Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կրկին արձանագրվեց խայտառակ պատկեր
Օրվա մամուլ
09:16 12/05/2026
Հայաստան

«Հրապարակ». Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կրկին արձանագրվեց խայտառակ պատկեր

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 10-ին ավարտվեց բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հայաստանի ազգային ագրարային համալսարանում արձանագրվեց խայտառակ պատկեր: Արդեն 3 տարի է՝ ԿԳՄՍ նախարարն ու ռեկտոր Հրաչյա Զաքոյանն ասում են, թե փրկում են Ագրարային համալսարանը՝ գերակա ագրարային մասնագիտությունների համար բարձր կրթաթոշակ սահմանելով: Մինչդեռ դա չի օգնում. այս տարի ագրարայինի 14 գերակա մասնագիտությունների գծով դիմել է ընդամենը 68 դիմորդ՝ անցած տարվա 98-ի փոխարեն:

Եթե հաշվի առնենք վերջին տարիների դառը փորձը, որ Ագրարայինի դիմորդների շուրջ 70-80 տոկոսը չի հաղթահարում ընդունելության նվազագույն շեմը, նորից արձանագրվելու է անմխիթար պատկեր` 15-20 ուսանող: Ի դեպ, այս վիճակն Ագրարայինում շարունակվում է՝ սկսած 2021-ից, երբ ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը, որի «լավագույն» ավանդույթները շարունակում է ներկայիս ռեկտոր Զաքոյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կրկին արձանագրվեց խայտառակ պատկեր