Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Uկանդալ՝ «Եվրատեսիլ»-ում. դահլիճից դուրս են հանվել hակաիuրայելական վանկարկումներ անող ակտիվիստները
Վիեննայում «Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի12-ին, իսրայելցի երգիչ Նոամ Բետանի ելույթի ժամանակ դահլիճից հնչել են բացականչություններ, որոնք «փորձում էին խանգարել նրան կատարել իր երգը»։ Այս մասին գրում է vesty.co.il կայքը։
Նշվում է, որ դահլիճից բղավել են «ցեղասպանություն» և սուլել։
«Ցեղասպանություն» գոռացող ակտիվիստը հեռացվել է տեղի ոստիկանության կողմից: Իսրայելի ներկայացուցչի ելույթի ժամանակ մի քանի մարդ ևս դուրս են հանվել դահլիճից՝ նրանց հակաիսրայելական վանկարկումների և Բետանի ելույթը խափանելու փորձերի համար: