Արձակուրդում եմ, բայց ես հրահանգը տվել եմ՝ կատարեն-չկատարեն իրենց ընտրությունն է. Փաշինյանը՝ 4 դպրոցի տնօրենների ազատման դիմումների մասին
Քաղաքական
17:07 14/05/2026
Հայաստան

Արձակուրդում եմ, բայց ես հրահանգը տվել եմ՝ կատարեն-չկատարեն իրենց ընտրությունն է. Փաշինյանը՝ 4 դպրոցի տնօրենների ազատման դիմումների մասին

«Արձակուրդում եմ, բայց ես հրահանգը տվել եմ՝ կատարեն-չկատարեն իրենց ընտրությունն է, բայց իրենք որոշել են կատարել»,-քարոզարշավի շրջանակներում տված ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է դպրոցների տնօրեններին հրահանգել աշխատանքից դուրս գալու դիմումներ գրել, երբ ինքը արձակուրդում է գտնվում։

Նա ասաց, որ անկախ արձակուրդում լինելուց, ինքը ՀՀ վարչապետն է։

Հիշեցնենք, որ նախորդ օրը Արագածոտնի մարզում Փաշինյանի քարոզարշավի ժամանակ, դասաժամին  ներգրավվել եին մեծ թվով դպրոցականներ և ուսուցիչներ։ Դպրոցականները ճանապարհի երկայնքով 3 մետր հեռավորությամբ դրոշակները ձեռքերի դիմավորում էին Փաշինյանին՝ վերջինս էլ քարտեզներ և բլիթներ էր տալիս նրանց։ Ծաղկահովիտ համայնքի դպրոցներից մեկի ողջ անձնակազմը աշխատանքի  ժամին միկրոավտոբուսներով բերել էին Փաշինյանի քարոզչական հավաքին։

 Փաշինյանը լրագրողին հակընդդեմ հարց տվեց, որ եթե ինքը արձակուրդում է, ապա ինչու են իրենցի այդ հացերի պատասխանը ուզում, թող գնա Մհեր Գրիգորյանին հարցնի։

Մինչ այդ պատասխանելով մեկ այլ լրագրողի հարցին Փաշինյանն ասաց «Իրականում իրավիճակն ի սկզբանե ինձ հուզել է։ Այն դպրոցները, որի հետ կապված խնդիր կա, իմ հրահանգով աշխատանքից ազատման դիմումներ են գրել, բայց նաև, որպեսզի այնպես չստացվի, որ էմոցիայի տակ որևէ մեկի նկատմամբ անարդար վարվենք, ծառայողական քննություն կիրականացնենք և եթե պարզվի, որ ապօրինի հրահանգ է եղել, միանշանակ կազատվեն։

Առայժմ գրված դիմումները չեն մակագրվել»։

Նրա խոսքով՝ 4 տնօրեններ են, որոնց դպրոցներից աշակերտ է ներկա եղել, բայց շտապեց ընդգծել, որ տնօրենները չեն ազատվի աշխատանքից, նախ ծառայողական քննություն կիրականացվի։

Փաշինյանը վստահեցրեց, որ իրեն էլ դուր չի գալիս վարչական ռեսուրսի օգտագործումը, որովհետև այն իրեն խանգարում է անկեղծորեն շփվել քաղաքացիների հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder