Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՈւՂԻՂ. Խաչիկ Գալստյանի գործով այսօրվա նիստում պետք է հարցաքննվեն վկաները
Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի գործով նիստը։
Խ. Գալստյանի պաշտպան Արսեն Բաբայանը լրագրողներին ասաց, որ այսօր պետք է հարցաքննվեն վկաները, եթե, իհարկե, վկաները ներկայանան։
«Դրանից հետո հույս ունեմ, նորից խափանման միջոցի հարց կքննարկվի։
Խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարացնելիս դատարանի մտահոգությունն այն էր, թե իբր կխոչընդոտի քննությանը, մասնավորապես վկաների վրա ազդեցություն կունենա։
Մեր միջնորդությունը բավարարեց և ապացույցների հետազոտման հերթականությունը փոխվեց, մասնավորպաես վկաների հարցաքննությունը բերեց ավելի շուտ։ Նախատեսել ենք այսօր առանցքային վկաներին հարցաքննել»,- ասաց Ա. Բաբայանը։
Հիշեցնենք, որ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին ՀԿԿ-ն մեղադրում է 2025 թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ, իբր, ընտրողներին ընտրակաշառք բաժանելու մեջ: Գալստյանը կալանավորվել է 2025թ․ դեկտեմբերի 30-ին։ Փետրվարի 26-ին դատարանի որոշմամբ, Խաչիկ Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի։