Պետականորեն կխրախուսվի ոչ թե մինչև 300, այլ 1000 գլուխ ոչխարի և այծի գնումը
Տնտեսություն
17:24 14/05/2026
Հայաստան

Պետականորեն կխրախուսվի ոչ թե մինչև 300, այլ 1000 գլուխ ոչխարի և այծի գնումը

«Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման՝ 2024-2028  ծրագրով պետական աջակցություն է տրամադրվում յուրաքանչյուր շահառուի կողմից ձեռք բերված առավելագույնը 300 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանու համար»,-կառավարության նիստում զեկուցեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Փախնախարարը վստահեցրեց, որ մասնավոր հատվածից ստանում են ազդակներ, որ ավելի մեծ գլխաքանակի դեպքում հնարավոր կլինի ոչ միայն ավելի խոշոր ֆեմերային տնտեսություններ ստեղծել մսի արտադրության համար, այլև արտադրել կաթ և վերամշակել:

«Այս առումով առաջարկվում է ծրագրով սահմանված առավելագույն շեմը 300-ից բարձրացնել մինչև 1000 գլուխ մանր եղջերավոր կենդանու»,- ասաց Խոջոյանը:

Նրա խոսքով, կենդանիների հետագծելիությունն ապահովելու նպատակով նախագծով սահմանվում է պահանջ, որ ներկրված կամ տեղի շուկայից ձեռք բերված տոհմային կենդանիները պետք է գրանցված լինեն գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում:

Էկոնոմիկայի փոխնախարարը հայտնեց, որ նախորդ ծրագրերի արդյունքում արդեն շուրջ 2350 գլուխ մանր եղջերավոր կենդանի է ձեռք բերվել, իսկ այս տարի արդեն հաստատվել է 1300 գլուխ մանր եղջերավոր կենդանու ձեռքբերման հայտ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պետականորեն կխրախուսվի ոչ թե մինչև 300, այլ 1000 գլուխ ոչխարի և այծի գնումը