Բարեգործության արգելքի պարագայում հոդվածը գործում է ընդդիմադիրներին պատժելու համար. Էլինար Վարդանյան
Քաղաքական
15:11 15/05/2026
Հայաստան

Բարեգործության արգելքի պարագայում հոդվածը գործում է ընդդիմադիրներին պատժելու համար. Էլինար Վարդանյան

«Ինչպես բազմաթիվ դեպքերում, այնպես էլ բարեգործության արգելքի պարագայում հոդվածը գործում է  բացառապես ընդդիմադիրների գործողությունները կանխելու,  ընդդիմադիրներին պատժելու համար»,- «Կոռուպցիան նախընտրական փուլում» խորագրով աշխատաժողովին ասաց  ԱԺ պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

Նա նշեց, որ իշխող ուժի առաջատար դեմքերի յուրաքանչյուր արտահայտություն համեմված է ատելության խոսքով, սպառնալիքով. «Իշխող ուժի ամբողջ քարոզարշավը կառուցվում է  կդատեմ, կբռնենք, չենք թողնի, որ հայտնվեն խորհրդարանում և նմանատիպ արտահայտությունների վրա»։ 

Է.Վարդանյանը նշեց, որ զուգահեռներ անցկացնելով՝ կարելի է հասկանալ, թե ինչպես է գործում օրենքի կիրառման երկակիության սկզբունքը՝ մի դեպքում արարքն այս իշխանության համար իրավախախտում են, իսկ երբ արդեն իրենց է վերաբերվում՝ նորմալ է, իրավաչափ է։ 

Նա ասաց, որ ընդդիմադիր ուժերի համակիրների նկատմամբ կիրառվում են ազդեցություններ օգտագործելու միջոցները։

«Եթե մարդկանց նկատում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գասենյակներ մուտք գործելիս, հաջորդ քայլը լինում է  աշխատանքից ազատելու սպառնալիքը, երեխաներին մանկապարտեզներից հեռացնելու սպառնալիքները։

Արդեն ունենք երկու դեպքով աշխատանքից ազատելու ապօրինի որոշումներ»,- ասաց Է. Վարդանյանը։ 

Նա հայտնեց, որ Ախուրյանի ու Չարենցավանի փոխքաղաքապետերը, որոնք ընդգրկված են նախընտրական ցուցակում, ապօրինի հեռացվել են աշխատանքից։

«Որոշումները կվիճարկվեն դատարաններում, բայց սա խոսում է նախընտրական հակաիրավական գործողությունների, սպառնալիքների վերաբերյալ»,- ասաց Է. Վարդանյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder