Արկածախնդրnւթյnւնը, դավաճшնությnւնը, այլոց շահերին ծառայելը և uտելը Նիկոլի հիմնական բնութագրիչներն են. Աբրահամյան
Քաղաքական
10:01 15/05/2026
Հայաստան

Արկածախնդրnւթյnւնը, դավաճшնությnւնը, այլոց շահերին ծառայելը և uտելը Նիկոլի հիմնական բնութագրիչներն են. Աբրահամյան

«Մեր այն քաղաքացիները, որոնք անտարբեր են կամ աջակցում են կապիտուլյանտի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու մասին պնդումներին, պետք է մեկ այլ հանգամանքի մասին խորհեն։ Եթե Արցախն ի սկզբանե հանձնված էր, ադրբեջանական էր, ու պայքարելու իմաստ չկար՝ ինչպես իշխանության քարոզչամեքենան է պնդում, ապա ինչո՞ւ էր Նիկոլը 2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գոռում․ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նա շարունակել է. «Լավ, ի վերջո, ինչո՞ւ էր Նիկոլը 2018-ի հայտնի իրադարձությունների օրերին, ինչպես նաև 2018 և 2021 թվականների ընտրությունների ընթացքում, խոսում ու նախընտրական ծրագրում արձանագրում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին։

Արկածախնդրությունը, դավաճանությունը, այլոց շահերին ծառայելը և ստելը Նիկոլի հիմնական բնութագրիչներն են, որոնք նրա վերընտրվելու պարագայում մեր ժողովրդի գլխին նոր փորձություններ են բերելու»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արկածախնդրnւթյnւնը, դավաճшնությnւնը, այլոց շահերին ծառայելը և uտելը Նիկոլի հիմնական բնութագրիչներն են. Աբրահամյան