Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սամվել Կարապետյան. Պետք է այնպես անել, որ շատ երիտասարդներ ուզենան նմանվել քեզ
Ո՞րն է եղել Սամվել Կարապետյանի առաջին բարեգործությունը Հայաստանում։ 3 հարց 3 պատասխան ձևաչափով «ուժեղ հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը պատասխանել է այս հարցին։
«Ինձ միշտ տանջում էր, որ Տաշիրում եկեղեցի չկար, երևի Հայաստանի միակ շրջանն էր, որտեղ եկեղեցի չկար։ Այդ տարիներին Կաթոլիկ եկեղեցին Տաշիրի բնակիչներին ահագին օգնություն էր ցուցաբերում։ 94 թվականին սկսեցինք կառուցել Տաշիրի եկեղեցին»,-ասել է Կարապետյանը։
Նա նշել է, որ միշտ բարեգործություն կատարել են իրենց ընտանիքի միջոցներից, մարդկանց օգնելն ու աջակցելն իրեն էմոցիա ու հաճույք է պատճառում։
Խոսելով զավակների՝ իր ճանապարհով գնալու մասին, Կարապետյանն ընդգծել է, որ նրանդց վստահում է դեռ 12 տարեկանից սկսած, այսօր էլ վստահ է, որ կարող են նույնիսկ առանց իր մասնակցության զարգացնել բիզնեսը։
Մանրամասները՝ տեսանյութում։