Երկրի այսօրվա ղեկավարի համար ավելի կարևոր է պարգևավճարներ վճարելն ինքն իրեն ու իր համար աշխատող պեռաշկի ուտող իդիոտներին. Թաթոյան
Քաղաքական
11:33 15/05/2026
Հայաստան

Երկրի այսօրվա ղեկավարի համար ավելի կարևոր է պարգևավճարներ վճարելն ինքն իրեն ու իր համար աշխատող պեռաշկի ուտող իդիոտներին. Թաթոյան

«Պետության բյուջեն պարզապես թվերի հավաքածու չէ, այն նախ և առաջ բարոյական փաստաթուղթ է և ցույց է տալիս, թե ում մասին է մտածում երկրի իշխանությունը։ Այսօր մեր երկիրը ղեկավարում է մի մարդ, ում համար ավելի կարևոր է պարգևավճարներ վճարելն ինքն իրեն ու իր համար աշխատող պեռաշկի ուտող իդիոտներին, քան մեր երիտասարդներին հնարավորություն տալը, որ նրանք անվճար սովորեն համալսարաններում՝ անկախ ծնողների ֆինանսական վիճակից»,-ֆեյսբուքյան եթերում ասաց «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը

Նա նշեց, որ  հասկանում է երիտասրադներին, քանի որ ինքն առաջ է գնացել դժվարությունների միջով, պայքարել է, ապավինել սեփական ուժերին։

 «Բայց ես չեմ ուզում, որ դուք էլ անցնեք դժվարությունների միջով։ Ես երբեք չեմ ընդունի, որ Հայաստանում երիտասարդի ապագան որոշվի, ոչ թե նրա գիտելիքով ու կարողությունով, այլև ծնողի դրամապանակով։ Եկեք հունիսի 7-ին վերջ դնենք այս անարդարությանը։ Երբ ես լինեմ վարչապետ , Հայաստանում ոչ մի երիտասարդ Համալսարանից դուրս չի մնա միայն նրա համար, որ չի կարողանում վճարել ուսման վարձը»,-հայտարարեց Թաթոյանը՝ հիշեցնելով «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարը՝ թիվ 6-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երկրի այսօրվա ղեկավարի համար ավելի կարևոր է պարգևավճարներ վճարելն ինքն իրեն ու իր համար աշխատող պեռաշկի ուտող իդիոտներին. Թաթոյան