Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բարեգործության արգելքի պարագայում հոդվածը գործում է ընդդիմադիրներին պատժելու համար. Էլինար Վարդանյան
«Ինչպես բազմաթիվ դեպքերում, այնպես էլ բարեգործության արգելքի պարագայում հոդվածը գործում է բացառապես ընդդիմադիրների գործողությունները կանխելու, ընդդիմադիրներին պատժելու համար»,- «Կոռուպցիան նախընտրական փուլում» խորագրով աշխատաժողովին ասաց ԱԺ պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։
Նա նշեց, որ իշխող ուժի առաջատար դեմքերի յուրաքանչյուր արտահայտություն համեմված է ատելության խոսքով, սպառնալիքով. «Իշխող ուժի ամբողջ քարոզարշավը կառուցվում է կդատեմ, կբռնենք, չենք թողնի, որ հայտնվեն խորհրդարանում և նմանատիպ արտահայտությունների վրա»։

Է.Վարդանյանը նշեց, որ զուգահեռներ անցկացնելով՝ կարելի է հասկանալ, թե ինչպես է գործում օրենքի կիրառման երկակիության սկզբունքը՝ մի դեպքում արարքն այս իշխանության համար իրավախախտում են, իսկ երբ արդեն իրենց է վերաբերվում՝ նորմալ է, իրավաչափ է։
Նա ասաց, որ ընդդիմադիր ուժերի համակիրների նկատմամբ կիրառվում են ազդեցություններ օգտագործելու միջոցները։
«Եթե մարդկանց նկատում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գասենյակներ մուտք գործելիս, հաջորդ քայլը լինում է աշխատանքից ազատելու սպառնալիքը, երեխաներին մանկապարտեզներից հեռացնելու սպառնալիքները։
Արդեն ունենք երկու դեպքով աշխատանքից ազատելու ապօրինի որոշումներ»,- ասաց Է. Վարդանյանը։
Նա հայտնեց, որ Ախուրյանի ու Չարենցավանի փոխքաղաքապետերը, որոնք ընդգրկված են նախընտրական ցուցակում, ապօրինի հեռացվել են աշխատանքից։
«Որոշումները կվիճարկվեն դատարաններում, բայց սա խոսում է նախընտրական հակաիրավական գործողությունների, սպառնալիքների վերաբերյալ»,- ասաց Է. Վարդանյանը։


Մանրամասն՝ տեսանյութում։