Իշխանության ուղիղ հրահանգով աշխատանքից ազատվել են մեր պատգամավորության թեկնածուներից երկուսը. Իվետա Տոնոյան
Քաղաքական
16:15 15/05/2026
Հայաստան

Իշխանության ուղիղ հրահանգով աշխատանքից ազատվել են մեր պատգամավորության թեկնածուներից երկուսը. Իվետա Տոնոյան

«Այս իշխանությունների ուղիղ հրահանգով վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատվել են մեր պատգամավորության թեկնածուներից երկուսը»,- ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նրա ներկայացմամբ, խոսքը Ախուրյանի քաղաքապետի տեղակալ Կարեն Սերգոյանի, Չարենցավանի քաղաքապետի տեղակալ Գայանե Գրիգորյանի մասին է. «Մենք գնալու են իրավական ճանապարհով, իրավական անգրագիտության պատճառով են նրանք հեռացվել աշխատանքից»։

«Նաև այլ անձինք, որոնք զբաղեցրել են տարբեր պաշտոններ՝ համատիրության նախագահներ, մանկավարժներ, տարբեր ենթակառուցվածքներում աշխատող մարդիկ, նույնպես ազատվել են աշխատանքից»,- ասաց Ի.Տոնոյանը՝ ընգդծելով, որ  չի կարելի իշխանության լծակներն օգտագործել  քաղաքական հաշեհարդարների իրականացման նպատակով։

Տոնոյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե իրենք չվեընտրվեն, պատերազմ է լինելու.

«Եթե իրենց այսքան չարչրկված  խաղաղությունն այլևս իրականություն է,  ինչի՞ց են վախենում այս իշխանությունները, այսինքն եթե խաղաղությունն  այլևս կա, ինչի՞ց են վախենում, ինչո՞ւ են ընդդիմությանը մեղադրում պատերազմ բերելու մեջ այն դեպքում, երբ ընդդիմության բոլոր ներկայացուցիչները,  մասնավորապես ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանը, բազմիցս ասել են, որ պատերազմի դռները պետք է վերջանակապես փակել»։

Ըստ Տոնոյան, դրան պետք է հասնել տարբեր գործընթացների միջոցով։

«Սա տարրական և էլեմենտար շանտաժ է, որով Փաշինյանը մեր ժողովրդին, ազգաբնակչությանը  շանտաժի է ենթարկում»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իշխանության ուղիղ հրահանգով աշխատանքից ազատվել են մեր պատգամավորության թեկնածուներից երկուսը. Իվետա Տոնոյան