Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր Գեղարքունիքի ժողովուրդը իրեն զգա շատ ապահով, շատ խաղաղ, ապրի բարեկեցիկ կյանքով. Սամվել Կարապետյան
Քաղաքական
21:18 15/05/2026
Հայաստան

Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր Գեղարքունիքի ժողովուրդը իրեն զգա շատ ապահով, շատ խաղաղ, ապրի բարեկեցիկ կյանքով. Սամվել Կարապետյան

Տնային կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, տեսակապով ուղերձ հղել Գեղարքունիքի բնակիչներին.

«Շնորհակալություն եմ հայտնում, որ հենց առաջին օրից մեր կողքին եք, օգնում եք մեզ ազատագրել մեր հայրենիքը մեր երկրին այսքան չարիք բերած իշխանությունից։

Մենք ամեն  ինչ անելու ենք, որ մեր Գեղարքունիքի ժողովուրդը իրեն զգա շատ ապահով, շատ խաղաղ, ապրի բարեկեցիկ կյանքով։ Դրա համար մենք պետք է միասին անենք գլխավոր քայլը՝ տանենք մեծ հաղթանակ, իսկ  դրանից հետո տանելու ենք ուրիշ հաղթանակներ։

Հաղթելու ենք աղքատությունը, վախը, միավորելու ենք մեր պառակտված ժողովրդին։ Մենք ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ հայը նվաստացած չէ, հայը ուժեղ է, արժանապատիվ։

Դուք պետք է մեզ օգնեք հաղթել չարին։  

Մենք միասին տալու ենք չարի վերջը։

Փոփոխությունը գալիս է, հաղթանակը գալիս է, ուժեղ Հայաստանը գալիս է»,- ասել է Սամվել Կարապետյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր Գեղարքունիքի ժողովուրդը իրեն զգա շատ ապահով, շատ խաղաղ, ապրի բարեկեցիկ կյանքով. Սամվել Կարապետյան