Հորմուզի նեղուցը բաց է բարեկամ երկրների համար. Իրանի ԱԳ նախարար
Քաղաքական
16:35 16/05/2026
Աշխարհ

Հորմուզի նեղուցը բաց է բարեկամ երկրների համար. Իրանի ԱԳ նախարար

Հորմուզի նեղուցը բաց է բարեկամ երկրների համար և սահմանափակումները վերաբերում են միայն թշնամիներին, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով որ այս պատերազմը Իրանը չի սկսել և այս բոլոր գործընթացները ինքնապաշտպանության նպատակով են։

Parstoday-ի փոխանցմամբ, Նյու Դելիում BRICS-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում հնդկական լրատվամիջոցներին տրված հարցազրույցում Արաղչին ասել է, որ բարեկամ երկրների նավերը կարող են անվտանգ անցնել՝ համաձայնեցնելով իրենց անցումը Իրանի ռազմածովային ուժերի հետ։

«Մենք չենք սկսել այս պատերազմը, մենք միայն պաշտպանում ենք մեզ»,- ասել է Արաղչին։-«Հորմուզի նեղուցը փակ չէ, հատկապես բարեկամ երկրների։ Սահմանափակումները կրառվում են միայն մեր թշնամիների նկատմամբ»։

Աբբաս Արաղչին նշել է, որ այս հակամարտությանը ռազմական լուծում չկա, և որ Միացյալ Նահանգները պետք է ընդունեն այս իրականությունը։

«Նրանք մեզ առնվազն երկու անգամ փորձարկել են և եզրակացրել, որ ռազմական գործողությունները ոչնչի չեն հանգեցնում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրվանից սկսված Իրանի թույլտվությամբ մոտ 30 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով, այս մասին հայտարարել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder