Եթե Փաշինյանի կառավարությունը ութ տարվա ընթացքում փոփոխություն չի բերել, ապա հինգ տարում էլ չի բերելու. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
13:42 16/05/2026
Հայաստան

Եթե Փաշինյանի կառավարությունը ութ տարվա ընթացքում փոփոխություն չի բերել, ապա հինգ տարում էլ չի բերելու. Նարեկ Կարապետյան

«Եթե Փաշինյանի կառավարությունը ութ տարվա ընթացքում փոփոխություն չի բերել, ապա հինգ տարում էլ չի բերելու»,-«Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ 

Նա նշել է, որ այս պայքարը պայքար չէ ինչ-որ մեկի հաղթելու համար, պայքար է Հայաստանի ռազմավարական զարգացումն ապահովելու, ծնկից բարձրանալու, իրավապես զարգացող տնտեսության ստեղծելու համար։ 

«Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ։ Մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ։ Փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»,- նշել է նա։ 

Ինչո՞ւ ընտրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը հարցին ի պատասխան՝ Նարեկ Կարապետյանն ասաց. «Ամեն եռամսյակ զգալ տարբերություն քո շրջապատում, քո կյանքում, քո քաղաքում»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե Փաշինյանի կառավարությունը ութ տարվա ընթացքում փոփոխություն չի բերել, ապա հինգ տարում էլ չի բերելու. Նարեկ Կարապետյան