«Հայաստան» անվան օգտագործումն էլ իրենց թալանի մասն է. Փաշինյանը՝ ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների անվան մասին
Քաղաքական
13:23 17/05/2026
Հայաստան

«Հայաստան» անվան օգտագործումն էլ իրենց թալանի մասն է. Փաշինյանը՝ ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների անվան մասին

«Ես մի օրինաչափություն նկատեցի, դրանք բոլորն իրենց կուսակցությունների անունների մեջ «Հայաստան» անունը օգտագործել են»,- Երևանում ընտրողների առաջ նախընտրական քարոզչության ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը նկատի ունենալով ընդդիմադիր խոշոր կուսակցություններըին և դաշինքներին՝ «Հայաստան», «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան»։

«Ես ասում եմ, որ էս անվան օգտագործումն էլ իրենց թալանի մասն է։ Մենք ապօրինի գողացված մյուս գույքերի և անունների նման «Հայաստան» անունն էլ պետք է վերադարձնենք դրանցից։ Դրանք «Հայաստան» անունը օգտագործելու իրավունքն չունեն, որովհետև իրենք «հակաՀայաստան» են։ Մենք «Հայաստան» անունը վերջնականորեն վերադրաձնելու ենք ժողովրդին նրանք «Հայաստան» անունը օգտագործելու իրավուքն չունեն և չպետք է ունենան»,-հայտարարեց Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder