Քաղաքապետարանը 4 ամսում նախատեսվածից 3.1 մլրդ դրամ ավել գույքի, շինթույլտվության և աղբահանության հարկ է գանձել երևանցիներից
Հասարակություն
10:50 18/05/2026
Հայաստան

Քաղաքապետարանը 4 ամսում նախատեսվածից 3.1 մլրդ դրամ ավել գույքի, շինթույլտվության և աղբահանության հարկ է գանձել երևանցիներից

«2026 թվականի հունվար-ապրիլ ամիսների համար պլանավորված 28 մլրդ 508 մլն սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 31 մլրդ 692 մլն դրամ․ կատարողակնը 111.2%, գերակատարումը ավելի քան 3.1մլրդ դրամ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանա, որը վարում էր փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը,  զեկուցեց Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժ/պ Դավիթ Հակոբյանը։

Պաշտոնյան զեկուցեց սեփական եկամուտների 2026 թ ապրիլի 30-ի դրությամբ պլանային առաջադրանքների վերաբերյալ ցուցանիշները։

Ներկայացնելով մուտքերի առավել մեծ գերակատարում գրանցած ոլորտները Հակոբյանը ասաց.

«Գերակատարումների մեջ անշարժ գույքի հարկի կշիռը կազմում է 22%, շինարարության նախագծման և փոփոխություններինը 20%, փոխադրավարձինը 15 %, փոխադրամիջոների գույքահարկինը 11%, աղբահանությանը 8%»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder