Այսօրվա հերոսը մայրիկս էր, նույն ինքը՝ բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը. փաստաբան Տաթև Սողոյան
Քաղաքական
14:18 18/05/2026
Հայաստան

Այսօրվա հերոսը մայրիկս էր, նույն ինքը՝ բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը. փաստաբան Տաթև Սողոյան

Այսօր Արաբկիրում քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած կինը արցախցի փաստաբան Տաթև Սողոյանի մայրն է։

«Մայրիկս էությանս առանցքն է ու պայքարիս մոտիվացիայի աղբյուրը:

Ամենաշատը աշխարհում կուզեի մայրիկիս առանց իր ցավի տեսնել:

Ինչպես շատերդ ճանաչեցիք այսօրվա հերոսը մայրիկս էր, նույն ինքը բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը:

Իրադարձության իրավական ու բարոյական շերտերին կանդրադառնամ ավելի ուշ: Մինչ այդ ձեր աջակցության խոսքերը կարող եք մեկնաբանություններում թողնել»,- գրել է Տաթև Սողոյանը։  

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder