Ուրիշներն ընտրակաշառքն առձեռն են տալիս, ինքը ավելացված թոշակի ձևով. Թաշակառուները գնահատում են թոշակների բարձրացումը
Հասարակություն
23:24 18/05/2026
Հայաստան

Ուրիշներն ընտրակաշառքն առձեռն են տալիս, ինքը ավելացված թոշակի ձևով. Թաշակառուները գնահատում են թոշակների բարձրացումը

Սյունեցիները և Վայոց ձորի բնակիչները գնահատում են ապրիլի 1-ից թոշակների բարձրացման փաստը։

Մի քանի կարծիք՝ ստորև

-Իհարկե ընտրությունների հետ կապ ունի, թոշակները բարձրացնում է, որ իրեն ընտրեն։ Բայց սննդի գներն էլ հետն է թանկացնում, էլ ինչ։

-Մի ամիս առաջ փող չկար թոշակների համարմ հիմա որտեղից՝ Թուրքիայից, թե Ադրբեջանից։ Գալիք ընտրություններից հետո այդ թոշակները վերացնելու են, եթե ինքը մնաց։

-Թոշակներն ընտրությունների համար է բարձրացրել, որ ձայն տանք։ 10 հազար բարձրացրել է, էն էլ կանխիկ չի տալիս, ասում է՝ գնա ատևտուր արա։ Ես ել եթե մեկին պարտք եմ, ինչպե՞ս եմ տալու։

-Ես թոշակառու եմ, բայց դա ինձ վրա չի ազդում, որովհետև 10 հազար ավելացրել է, գնում եմ շուկա 20 հազ դրամ թանկ նույն առևտուրն անում եմ։

-Ամեն ինչը եռապատիկ, քառապատիկ թանկացել է, էդ 10 հազար դրամը չերևացող գումար է։

-Ընտրակաշառքն էդ ձևով է բաժանում, ուրիշներն առձեռն են տալիս, ինքը ավելացված թոշակի ձևով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder