Հունիսի 7-ի ընտրություններից հետո Հայաստանը կփոխի Սահմանադրությունը, կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Թուրքիայում Ադրբեջանի դեսպան
Քաղաքական
11:04 19/05/2026
Տարածաշրջան

Հունիսի 7-ի ընտրություններից հետո Հայաստանը կփոխի Սահմանադրությունը, կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Թուրքիայում Ադրբեջանի դեսպան

«Մենք Թուրքիայի հետ վարում ենք կոնսենսուսի քաղաքականություն, մենք մշտական ​​կապի մեջ ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետ։ Մենք զուգահեռաբար իրականացնում ենք և՛ Հայաստան-Թուրքիա, և՛ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մենք համաձայնությունների ենք հասնում միմյանց հետ, քայլ առ քայլ առաջ ենք շարժվում»,-«Թուրքիան այսօր» լրատվական ալիքի հաղորդմամբ՝ ասել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։

Նա նշել է, որ Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։

«Հունիսի 7-ի ընտրություններից հետո նրանք կփոխեն սահմանադրությունը և կանցկացնեն հանրաքվե։ Տարածքային պահանջների վերացումից հետո կստորագրվի ԱՄՆ-ում նախաստորագրված Ադրբեջան-Հայաստան խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո կբացվեն Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան սահմանները»,- ասել է դեսպանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder