Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
35 տարվա ընթացքում ինչո՞ւ Անկախության հռչակագիրը չխանգարեց որևէ տեղ. Արամ Մանուկյան
«Անկախության հռչակագիրը մեր ծննդականն է, որը որևէ կորեցկցիայի, քննարկման ենթակա չէ։ Այն քաղաքական գործունեության ծրագիր չէ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասում է ՀԱԿ պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը։
Նա ընդգծում է, որ այն ընդամենը փաստ է, վավերական է։
Հարցին՝ տեսալականը չէ՞, որ մեր երկիրը պետք է տանի դեպի այդտեղ, Ա. Մանուկյանը պատասխանում է. «Ոչ, ընդամենը փաստ է մեր երկրի ծննդի վերաբերյալ, որ այս ծրագրով, այս քվեարկությամբ, այս պառլամենտով ընդունվել է Հայաստանի ծնունդը, Հայաստանի պետականության ստեղծումը։ Ուսումնասիրել եմ առնվազն 20 երկրի հռչակագրեր, որոնք նույնատիպ են, ամենևին չեն խանգարել այդ երկրների հետագային»։
Մանուկյանն ընդգծում է, որ Անկախության հռչակագրում այլ երկրների նկատմամբ տարածքային պահանջ չկա, կա ինքնորշման իրավունք։
«35 տարվա ընթացքում ինչո՞ւ այդ հռչակագիրը չխանգարեց որևէ տեղ՝ Մինսկի խումբ գործեց, եռանախագահություն գործեց, դարձանք միջազգային կազմակերպությունների անդամ»,- հարցադրում է անում Արամ Մանուկյանը։