Unւտ թեզ է առաջ քաշվում և դրա հիման վրա իրականը ոչնչացվում է. Մարուքյան
Քաղաքական
11:45 19/05/2026
Հայաստան

Unւտ թեզ է առաջ քաշվում և դրա հիման վրա իրականը ոչնչացվում է. Մարուքյան

«Հայաստանի ժողովրդի հարստությունից ավելի քան 1 տրիլիոն դրամ գումար չպետք է դրվի Ակադեմիական քաղաք ծրագրի վրա, այն բացարձակապես անմիտ է»,- քարոզարշավի շրջանակում «Ակադեմիական քաղաք» այցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։

Նա ընդգծեց, որ այս ծրագիրը պետք է չեղարկվի, այս ծրագրի պատասխանատուները պետք է վճարեն մինչ օրս  ծախսած գումարները. «Պետք է արվի հետևյալը. եթե որևէ բան պետք է այստեղ կառուցվի, ուրեմն լավ տարբերակ կարող է լինել պետական բոլոր հիմնարկները, կառավարական տները տեղափոխել այս տարածք։ Քաղաքը կբեռնաթափվի, կենտրոնը կլինի երիտասարդական»։

Մարուքյանի խոսքով, երեք տարի է այս թեմայի վրա PR է արվում. «Երեք տարվա մեջ ինչ ունենք՝ գարշահոտություն, փոշի, կողքերը հանքեր են և «ակադեմիական քաղաք»։ Չեղած բան է։ Փաշինյանը հիմա էլ ասում է,  կառավարությունը ռազմավարական  որոշում է  ընդունել, պետք է լինի մոդուլային ատոմակայան։

Ինչքան սա ակադեմիական քաղաք է, այնքան էլ այն կլինի մոդուլային ատոմակայան։ Սուտ թեզ է առաջ քաշվում,  սուտ թեզի հիման վրա իրականը ոչնչացվում է, իրական համալսարանները փակվում են, ոչնչացվում են»,- ասաց նա։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Unւտ թեզ է առաջ քաշվում և դրա հիման վրա իրականը ոչնչացվում է. Մարուքյան