Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հունիսի 7-ի ընտրություններից հետո Հայաստանը կփոխի Սահմանադրությունը, կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Թուրքիայում Ադրբեջանի դեսպան
«Մենք Թուրքիայի հետ վարում ենք կոնսենսուսի քաղաքականություն, մենք մշտական կապի մեջ ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետ։ Մենք զուգահեռաբար իրականացնում ենք և՛ Հայաստան-Թուրքիա, և՛ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մենք համաձայնությունների ենք հասնում միմյանց հետ, քայլ առ քայլ առաջ ենք շարժվում»,-«Թուրքիան այսօր» լրատվական ալիքի հաղորդմամբ՝ ասել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։
Նա նշել է, որ Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։
«Հունիսի 7-ի ընտրություններից հետո նրանք կփոխեն սահմանադրությունը և կանցկացնեն հանրաքվե։ Տարածքային պահանջների վերացումից հետո կստորագրվի ԱՄՆ-ում նախաստորագրված Ադրբեջան-Հայաստան խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո կբացվեն Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան սահմանները»,- ասել է դեսպանը։