Ծառուկյան-ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը կոտրվելու է՝ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական. Փաշինյան
Քաղաքական
11:42 20/05/2026
Հայաստան

Ծառուկյան-ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը կոտրվելու է՝ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական. Փաշինյան

«Երեկ իմացանք, որ ԲՀԿ-ի ղեկավարն էլ «Ճ » կլասի լրտես է»,- Շնողում կայացած հանդիպմանը, որին մեծ թվով դպրոցականներ էին ներկա, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարեց, թե ուրիշ բաներ են բացահայտվում։

«Բայց Գուլոյան-Ծառուկյան մաֆիան նոր պետք է իր հատուցմանը հասնի։ Ինչպես 2021 թվականին ձեզ խոստացա, որ ԶՊՄԿ-ի հետ պրոցեսներ են լինելու, հիմա ձեզ ուղիղ ասում եմ, շատ շուտով Ծառուկյան-ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը կոտրվելու է՝ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է ՀՀ-ին։ Որովհետև այդ Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է և կառավարությունն արդեն իսկ գրություն է ստացել ՀՀ դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման և առաջիկայում շատ արագ մենք ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտում ենք նշանակելու կառավարիչ»,- հայտարարեց փաշինյանը և գործարանի աշխատակիցներին հորդորեց չենթարկվել օրինական սեփականատերին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder