Վաղն Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով. Փաշինյան
Քաղաքական
21:33 20/05/2026
Հայաստան

Վաղն Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով. Փաշինյան

«Ես ձեր բոլոր կրակող ձեռքերը կոտրելու եմ և մինչև վերջ կտրելու եմ»,-Վանաձորում հանրահավաքի ժամանակ գոռալով ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով երեք խոշոր ընդդիմադիր նախընտրական բլոկների ղեկավարներին։

Նրա խոսքով՝ ընդդիմադիրները Հայաստանի անվտանգության սպառնալիքն են և ինքը շատ արագ կչեզոքացնի նրանց;

Հայտարարելով, թե 8 տարի պայքարել է «պետերազմի եռագլուխ մաֆիայի և լրտեսական ցանցի դեմ»՝ Փաշինյանը հավելեց, թե ծնկի է բերելու նրանց։

«Գիտեք, որ ԲՀԿ-ի ցուցակի երկրորդ համարի տակ կա Անդրանիկ Թևանյան անունով թեկնածու; Վաղը ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով  և այս լրտեսական ցանցը մենք ի վերջո վերջնական և ամբողջական արմատախիլ ենք անելու Հայաստանի հանրապետությունից»,- գոռալով իրավապահներին հանձնարարական տվեց Նիկոլ Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder