Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՊՆ-ից կոնկրետ չեն նշել՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ Զինված ուժերն ու Արցախի ՊԲ-ն քանի՞ զnh է ունեցել
2020 թվականի 44-օրյա պատերազմից հինգ տարուց ավելի է անցել, սակայն այդպես էլ պաշտպանության նախարարությունը կամ պատասխանատու որևէ այլ մարմին պաշտոնապես չի հրապարակել, թե հայկական կողմը քանի զոհ է ունեցել, չեն հրապարակել զոհված զինծառայողների անուն-ազգանունները։
Քարոզարշավի ընթացքում քաղաքացիները երբ դիմում են Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես ասելով՝ «5000 զոհ ենք ունեցել», սկսում է գոռգոռալ, թե որտեղից իրենց այդ թիվը։ Սակայն այդպես էլ հստակ չի նշվում զոհերի թիվը։
Panorama.am-ը դիմել է պաշտպանության նախարարություն հստակ հարցերով. «2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը (Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ) քանի՞ զոհ է ունեցել, քանի՞ վիրավոր, քանի՞ անհետ կորած, ինչո՞ւ մինչ այժմ չեն հրապարակվում զոհվածների անուն-ազգանունները, պատերազմից հետո մինչ այս պահը քանի՞ անհետ կորած է հայտնաբերվել»։
Պաշտպանության նախարարությունից ընդամենը պատասխանել են, որ զոհված անձանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար պետք է դիմել վարույթ իրականացնող մարմնին, ինչպես նաև զոհված զինծառայողների տվյալները (բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ընտանիքների համապատասխան թույլտվությունը չի եղել) հրապարակված են «Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կայքէջում։ Իսկ անհետ կորածների մասին տեղեկատվություն ստանալու համար ՊՆ-ն ուղղորդել է «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»։
Օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերում փորձել էր «վերջ տալ» 5000 զոհ ունենալու մասին հայտարարություններին. «44-օրյա պատերազմի քրեական գործերով, անուն-ազգանուններով ապացուցված է, որ զոհվել է 3833 անձ, որից 78-ը քաղաքացիական անձ է, 3755-ը՝ զինվորական։ Այս թվի մեջ չկան անհայտ կորածների թիվը, մոտավորապես 160-ի հասնում»։
