Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Դատարկ սեղանի շուրջ, բայց Սրբազան հոր իմաստության ու լավատեսության առատությամբ» ԱԱԾ մեկուսարանում նշվել է Բագրատ Սրբազանի 55-ամյակը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ազատազրկման 330-րդ օրը՝ այսօր, նրա 55-րդ տարեդարձն է:
«Դատարկ սեղանի շուրջ, բայց Սրբազան հոր իմաստության ու լավատեսության առատությամբ ԱԱԾ մեկուսարանում նշեցինք քաղբանտարկյալ արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանի 55-ամյակը:
Հավատով, որ շատ շուտով ունենալու ենք ազատագրված Հայաստան»,- գրել է Սրբազանի պաշտպաններից Տաթև Սողոյանը։
Ինչպե՞ս շնորհավորել Սրբազանին
«Մենք կարող ենք Ձեզ առաջարկել հետևյալ տարբերակները
Այսօր ժամը 15:00-ին գալ ԱԱԾ վարչական շենքի դիմաց (ք. Երևան, Նալբանդյան 104 շենք), Ձեզ հետ բերել գրավոր շնորհավորանք։ Սրբազանի պաշտպանները Ձեր մաղթանքը կփոխանցեն Սրբազանին։
Նկարել շնորհավորական տեսաուղերձ և ուղարկել Սրբազան պայքարի տելեգրամյան ալիքի հետադարձ կապին՝ @srbazan_payqar_bot
Ժամը 17:30-ին Արարատիի մարզի Մասիսի երաժշտական դպրոցում մասնակցել Սրբազանի 55-ամյակին նվիրված ԼՈՒՅՍԻ ՀԱՂԹՈՒԹՅՈՒՆ խորագրով երեկոյին:
Մասնակիցներ` Դավիթ Ամալյան, Արսեն Գրիգորյան (Մրո), Լեյլա Սարիբեկյան, Շուշան Պետրոսյան, Ռուբեն Քամալյան, Լիլիթ Բլեյան, Աննա Մայիլյան, Արմինե Ամալյան, Արամո, Արսեն Սաֆարյան, Վահե Քոչար, Խաչիկ Մանուկյան (պոեզիա)։
Կազմակերիչ` «ԱՐԱՐ» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն, սցենարիստ` Լևոն Գալստյան, ռեժիսոր` Արթուր Սահակյան, մոնտաժ և նկարահանում` Կարեն Բաղինյան։
Անսովոր պայմաններում շնորհավորենք սիրելի Սրբազանի տարեդարձը` շուտափույթ ազատագրության հույսով և սպասումով»։
«Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջում արդեն կան տեղադրված շնորհավորանքներ։
Ֆիզիկոս Աղասի Միքայելյանը Սրբազանին ուղղված շնորհավորական նշում է.«Այս օրերը շատ շուտ վերաջնանա, Թումանյանի բառերով ասած գա հանուն կյանքի արշալույսը վառ հագած»։ Նա Սրբազանի համար կատարում է «Զինվորիդ ինչո՞ւ ես բանտում պահում»։
«ՏաԼույս» երգչախմբի շնորհավորական տեսաբացիկ է հղել երգչախմբի հիմնադիր, գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին: