Հլը սրան նայեք, լակոտ, փակեք դուռը...գրողի ծոցը գնաք. Լարված վիճակ Մասիսում Փաշինյանի կողքին
Քաղաքական
11:37 21/05/2026
Հայաստան

Հլը սրան նայեք, լակոտ, փակեք դուռը...գրողի ծոցը գնաք. Լարված վիճակ Մասիսում Փաշինյանի կողքին

«Փակեք դուռը, դուք ով եք, որ ինձ ասեք, թե ես ինչպես շարունակեմ իմ ճանապարհը»,-Մաիսում Փաշինյանի քարոզչական թիմի երթի ժամանակ ասաց սեփական մեքենան վարող կինը։

Վերջինս մեքենայով շտապում էր երբ դիմացը դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը և իր հետ բերած կառավարության անդամների թիմը։

Մեքենայի դռներն ու պատուհանները փակ էին, Փաշինյանի թիմի անդամները բացեցին կնոջ կողմից դուռ, վերջինս ասաց, որ շտապում է և չպետք է ասի, թե ուր է շտապում։

 «Մարդ է անցնում, տակն ես գցում, Գրողի ծոցն ես գնում»,- կնոջը դիմեց ՔՊ-ի ակտիվիստը։

« Հլը սրան նայեք, լակոտ, փակեք դուռը»,- արձագանքեց կինը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder