Հունվար-փետրվարին ավելի շատ դիմորդներ են հանձնել երկու քննություն, քան կհանձնեն հունիսին. Նասիբյան
Կրթություն, գիտություն
13:00 22/05/2026
Հայաստան

Հունվար-փետրվարին ավելի շատ դիմորդներ են հանձնել երկու քննություն, քան կհանձնեն հունիսին. Նասիբյան

Բուհերի ընդունելության 2-րդ փուլին մասնակցելու համար հայտագրվել է 16 հազար 482 դիմորդ։ Ասուլիսում թվային տվյալը ներկայացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։

«Այդ 16 հազար 482 դիմորդի դեպքում մարդ-քննություն հարաբերակցությամբ լինելու են 21 հազար 130,  իսկ հունվար-փետրվարին՝ բուհերի ընդունելության 1-րդ փուլին, հայտագրվել էր 12 հազար 537 դիմորդ, իսկ մարդ-քննություն հարաբերակցությունը եղել էր 23 հազար 472։

Սա խոսում է այն մասին, որ դիմորդները հունվար-փետրվարին ավելի շատ հանձնել են երկու քննություն»,- ասաց նա։

Առանց մասնագիտություն նշելու հայտագրվել է 629 դիմորդ։

«Այսինքն նրանց պետք են այս քննություններն այլ բուհեր գնալու համար, որոնք կառավարության ցանկում չկան, կամ գնահատականները պահպանելու են ու մասնակցելու հեռակա մրցույթին»,- մանրամասնեց Նասիբյանը։  

Այլ բուհեր ընդունվելու համար հայտագրվել 87 դիմորդ։

Նա հայտնեց, որ այս տարի կառավարության կողմից հաստատվել է 2133 անվճար, 10 հազար 587 վճարովի տեղ, նախորդ տարի այդ թիվը եղել է՝ 2142 անվճար, 9998 վճարովի։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder