Թիվ 64 միկրոավտոբուսը բախվել է 14-ամյա հեծանվորդին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Հասարակություն
21:13 22/05/2026
Հայաստան

Թիվ 64 միկրոավտոբուսը բախվել է 14-ամյա հեծանվորդին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

 Այսօր՝ մայիսի 22-ին, միկրոավտոբուսի և հեծանվորդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:10-ի սահմաններում  Վիլնյուսի փողոցում, թիվ 35/7 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 68-ամյա Գագիկ Բ․-ն վարած, թիվ 64 համարի երթուղին սպասարկող  միկրոավտոբուսով բախվել է հեծանվորդ, Երևանի բնակիչ 14-ամյա Գագիկ Ա-ին։

«Բախման հետևանքով հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ուգիմոր Քլինիք» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Միկրոավտոբուսը սպասարկում է թիվ 64 երթուղին, իսկ վարորդը աշխատում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder