Պակիստանի ներքին գործերի նախարարը կրկին հանդիպել է Արաղչիի հետ՝ Իրան-ԱՄՆ բանակցությունների թեմայով
Քաղաքական
12:55 22/05/2026
Տարածաշրջան

Պակիստանի ներքին գործերի նախարարը կրկին հանդիպել է Արաղչիի հետ՝ Իրան-ԱՄՆ բանակցությունների թեմայով

Պակիստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարին։ Այս մասին հայտնում է օչանական «Իսնա» լրատվական գործակալությունն ու մանրամասնում, Պակիստանի արտաքին գործերի նախարար Մոհսին Նաքվին չորեքշաբթի օրվանից գտնվում է Թեհրանում և համակարգում է Իրանի և Միացյալ Նահանգների միջև հաղորդակցությունը՝ պատերազմը դադարեցնելու և վեճերը լուծելու շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով։

Հանդիպումւ հաջորդել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհաք Դարի արված ուղերձին, որում նա նշել էր. «Մենք որպես միջնորդ անում ենք ամեն ինչ, որպեսզի Վաշինգտոնը և Թեհրանը խաղաղության համաձայնագրի հասնեն»։

Պակիստանի արտգործնախարարը ընդգծել էր, որ Իսլամաբադը կշարունակի իր դերը խաղալ այս հարցում։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին  ​​Պակիստանում տեղի էր  ունեցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների առաջին փուլը, սակայն այդ բանակցությունները չհանգեցրին պատերազմի ավարտի համաձայնագրի կնքմանը։

Այդ բանակցությունները տեղի ունեցան Պակիստանի միջնորդությամբ երկշաբաթյա հրադադարից հետո, որը հետագայում երկարաձգվեց։ Այդ ժամանակվանից ի վեր երկու կողմերը փոխանակվել են առաջարկներով և մեխանիզմներով՝ պատերազմի ավարտին ուղղված բանակցությունները վերսկսելու համար ընդհանուր հիմք գտնելու նպատակով։ Միևնույն ժամանակ, Իրանում ուրանի հարստացումը, ինչպես նաև Հորմուզի նեղուցի կառավարումն ու վերահսկողությունը Իրանի կողմից, մնում են ամենակարևոր հարցերից մեկը, որոնց շուրջ երկու կողմերը դեռևս տարաձայնություններ ունեն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder