Ռոսսելխոդնադզոր. Խնդիրներ կան ոչ միայն Հայաստանից արտահանված ծաղիկների, այլև մրգերի և բանջարեղենի հետ
Հասարակություն
15:36 22/05/2026
Հայաստան

Ռոսսելխոդնադզոր. Խնդիրներ կան ոչ միայն Հայաստանից արտահանված ծաղիկների, այլև մրգերի և բանջարեղենի հետ

Հայաստանից դեպի Ռուսաստան ծաղիկների արտահանման ժամանակավոր արգելքը պայմանավորված է բուսասանիտարական անվտանգության հարցերով։ «Վեստի»-ին այս մասին հայտնել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

Նրա խոսքով, Ռուսաստանը Հայաստան է ուղարկել իր տեսուչներին, ովքեր կորոշեն ծաղիկները հետագայում կարտահանվե՞ն դեպի ՌԴ, թե՞ ոչ։

«Արգելքը սահմանվեց, քանի որ մենք բավականին երկար ժամանակ աշխատել ենք այս ապրանքների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Մենք ստիպված եղանք համաձայնության գալ և մեր փորձագետներին ուղարկել Հայաստան։ Նրանք հիմա աշխատում են և Հայաստանում կմնան ևս մեկ շաբաթ։ Եվ մենք որոշում կկայացնենք այս ստուգման արդյունքների հիման վրա։ Խնդիրն այն է, որ խնդրահարույց են ոչ միայն ծաղիկները։ Մենք նաև խնդիրներ ունենք բանջարեղենի և մրգերի հետ»,-նշել է Սերգեյ Դանկվերտը։

Ծառայության ղեկավաի խոսքով, այս աշխատանքների ընթացքում իրենք փորձում են հստակեցնել մի բան՝ երաշխիքները պետք է կատարվեն։

«Եթե դուք երաշխավորել եք ձեռնարկությունը, երբ տալիս եք փաստաթղթերը, խնդրեմ, ապահովեք ապրանքների ստուգումն ու անվտանգությունը», - հայտարարել է Դանկվերտը։

Ռոսսելխոզնադզորը նախկինում սահմանափակել էր ծաղիկների արտահանումը Հայաստանից Ռուսաստան: Արգելքն ուժի մեջ է մտնում այսօրվանից: Այն վերաբերում է Հայաստանում արտադրվող և արտահանվող արտադրանքին և ուժի մեջ կմնա մինչև ջերմոցների ստուգման և դրա արդյունքների վերլուծության ավարտը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռոսսելխոդնադզոր. Խնդիրներ կան ոչ միայն Հայաստանից արտահանված ծաղիկների, այլև մրգերի և բանջարեղենի հետ