Փաշինյանը մի նշան է սարքել, կպցրել դոշին, կարծես առաջվա ծովից ծով Հայաստանն է հետ բերել. Ծառուկյան
Քաղաքական
18:31 23/05/2026
Հայաստան

Փաշինյանը մի նշան է սարքել, կպցրել դոշին, կարծես առաջվա ծովից ծով Հայաստանն է հետ բերել. Ծառուկյան

«Վարչապետի աթոռին նստած մարդուն ասում եմ՝ ի՞նչ է ուզում, բոլորը հոգնել են իր պահվածքից, իր վերաբերմունքից, իրենց գործունեությունից՝ բռնելով, ձերբակալելով,  սուտ ասելով, վիրավորելով»,- Երևանի Արբակիր վարչական շրջանում քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա նշեց, որ երկիրը ծանր վիճակում է և այս պայմաններում ի՞նչ է իր ուզածը՝ նույն ճակատագի՞րը, ինչ Արցախում եղավ։

«8 տարի ստելով՝ բերեց-հասցրեց ինչի՝ հողերի հանձնում, զոհեր, Ալիևին շնորհակալություն հայտնել։  Դա է իր արածը, ոչ մի բան չի կարող անել։

Այսօր ինքն ի՞նչ ծրագիր է ներկայացնում։ Ոչ մի ծրագիր չունի։ Մի նշան է սարքել, կպցրել դոշին, կարծես առաջվա ծովից ծով Հայաստանը հետ է բերել կամ հայտնագործություն արել։

Մասնատված Հայաստանը կպցրել է դոշին, ման է գալիս ու ոչ մի բան չի ասում։ Այսինքն ասելու բան էլ չունի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։ 

Նա ընդգծեց, որ այսօր ժողովուրդին կանգնեցրել է ընտրության առաջ. «Կամ ժողովուրդը պետք է ընտրի եկեղեցի քանդողին կամ եկեղեցի կառուցողին, կամ երկիրը շենացնողին կամ երկիրը քանդող, ավերակ դարձնողին»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder